Cosmotheca Yerevan
Cosmotheca-ում կգտնեք նիշային հեղինակային օծանելիքներ և կոսմետիկա, աքսեսուարներ ամբողջ աշխարհից
Ամռան կեսին Le Soleil-ը ֆրանժիպանիի ու կոկոսի ջերմ հարմոնիան է. հարթ, առատաձեռն` այն շողում է մաշկի վրա դեղձի, կոկոսի և նուշի կաթի նոտաներով, իլանգ-իլանգի և ավստրալական սանտալի սրտով, մուշկի ու ինդոնեզիական պաչուլիի հիմքով բազայով
Նուրբ շլեյֆով այս պարֆյումը թարմության իդեալական զգացողություն է պարգևում օրվա ցանկացած ժամի` ցողեք այն մաշկին, թե անկողնուն
Պարուրեք ձեզ թարմացնող թեթև մշուշով, որը կբարելավի ձեր ինքնազգացողությունը, որտեղ էլ լինեք
// 23,000 դրամ (100 մլ)
Մեզ շատ է դուր գալիս մազերի համար նախատեսված չլվացվող խնամքի միջոցների գաղափարը․ դրանք և արդյունավետ են, և չեն ծանրացնում ու անհարմար զգացողություն չեն հաղորդում մազերին (իհարկե, եթե խոսքը որակյալ միջոցների մասին է)
Fragile-ի Flirt սփրեյը հեշտացնում է մազերի սանրումը, օգնում է վերահսկել գանգուր մազերը (եթե դա ձեզ համար խնդիր է), նվազեցնում է ճյուղավորված ծայրերի առաջացումը
⠀
Թեթև կաթնային ֆորմուլան ամենօրյա սնուցում է ապահովում՝ պահպանելով վարսերի առողջությունն ու փափկությունը
⠀
Նաև հիանալի է բուրում՝ մարմելադի, բերգամոտի կեղևի, թզի և դեղձի նուրբ բույր ունի
credit
⠀
MON SANTAL-ը հարգանքի տուրք է Մայսուրի սանդալին՝ բացառիկ տեսակին, որը հայտնի է իր կրեմային հագեցվածությամբ և բազմաշերտ խորությամբ․ այս թանկարժեք հումքի առանձնահատկություններն առավել ընդգծելու համար պարֆյումերը ստեղծել է բույրի վառ և կծու ստարտ, որը խորացնում և ուժեղացնում է կոմպոզիցիայի բնավորությունը
Բազային նոտաներում ամբրոքսանի, վանիլի և անիմալիստիկ երանգների զգայական համադրություն է, որը կախվածություն է առաջացնում, գերում զգայարաններն ու թողնում երկարատև, անմոռանալի տպավորություն
&stella
Selahatin-ին բնորոշ ռոմանտիկ և ինտիմ էությունը որսալով՝ Of Course I Still Luv You-ն նվիրված է հույսին և հավատարմությանը․ ցիտրուսային վերբենայի և բերգամոտի կախարդանքի ներքո, որոնք պարուրված են էկզոտիկ ու խորհրդավոր հիլով, ինչպես նաև սոճու և բուրավետ գիհի սուրբ միությամբ, այս համը երիտասարդ անմեղ սիրո և գարնանային ծաղկման պատմություն է բացահայտում
Իր հերթին, Snowfall-ը հարգանքի տուրք է շվեդ ժողովրդին, որի կյանքն անցնում է կեսը՝ խավարի, կեսը՝ լույսի մեջ․ Snowfall-ի հանգիստ և նուրբ բնույթը վերածվում է մեդիտատիվ արարողության, որը խաղաղություն է պարգևում, ասես գիշերային երկնքում օրորվող սպիտակ փաթիլներին հետևելը
հ.գ. բրենդից առկա են ինչպես ատամի մածուկներ, այնպես էլ ողողիչներ և թարմության համար սփրեյներ
04/05/2026
HYPNORANGE-ը սիրո խոստովանություն է համարձակությանը, լույսի և ստվերի սիմֆոնիա. բույրը բացվում է քաղցր նարնջի, թուրինջի և դառը նարինջի վառ նոտաներով, որոնք մաշկի վրա պայթում են, ասես հրավառությունը` պատված կոկոսի նուրբ, կրեմային քաղցրությամբ
Սրտում խռովություն է, որտեղ նարնջի ծաղկի նուրբ շշուկը հանդիպում է ծխախոտի պոեզիային․ արևամուտին զուգահեռ բազան պարուրում է վանիլի, բենզոինի, սև ամբրայի և մուշկի ոսկեգույն մշուշով՝ ստեղծելով շլեյֆ, որը նման է գաղտնիքի, որ ուզում ես պահպանել
HYPNORANGE-ը վերաիմաստավորում է ցիտրուսային նոտաները՝ ավելացնելով նրբաճաշակություն և համարձակություն․ սա բույր է երազողների, ապստամբների և կրքոտ սիրահարների համար
// 70,000 դրամ (100 մլ)
Jeroboam-ն իր այս աշխատանքով փառաբանում է ամառը՝ ստեղծելով փայլուն և զգայական բույր, որի կենտրոնում տանձն է․ արևոտ, հյութեղ և գայթակղիչ՝ այն խառնվում է քաղցրության առատ չափաբաժնի և հրապուրիչ բույրերի հետ, ընդգծված փայտային նոտաներով՝ սաթե երանգով և բրենդին բնորոշ մուշկով
Համարձակ բույր, որն իր մասին հայտարարում է նրբագեղությամբ և բնավորությամբ
Սա հզոր էքստրակտ է, որտեղ տանձը վերածվում է իսկական օլֆակտոր մուսայի․ հմայիչ և գայթակղիչ՝ այն գրավում է իր ինտենսիվ շլեյֆով և անհավանական կայունությամբ
Այս բույրը ստեղծված է նրանց համար, ովքեր համարձակվում են ընտրել անմոռանալի տպավորություն թողնող պարֆյում
// սկսած 45,000 դրամից (30 մլ)
13/04/2026
ENSANG NOIR-ը բացարձակ սիրո դրսևորում է`
⠀
ինտենսիվ,
անմոռանալի,
շիկացած
⠀
Այն այսպես են նկարագրում. «ասես միաժամանակ զգաս վարդի և փշի ծակոցից ծորացող արյան հոտը, ու այդ ամենը համեմես կարմիր գինով»
⠀
ENSANG NOIR-ը նրանց համար է, ովքեր համարձակություն են ունենում սիրել անմնացորդ
// սկսած 105,000 դրամից
⠀
06/04/2026
«Եթե կարճ, ապա Etat Libre d’Orange-ի Above the Waves-ը բույր է «հանգիստ լյուքսի» և ներքին խաղաղության մասին, բայց ELDO-ին հատուկ բնավորությամբ։
Սկիզբը խաբուսիկ թարմ է՝ բերգամոտ, կարդամոն, և անմիջապես հայտնվում է խունկը։ Այն եկեղեցական չէ, ոչ էլ ծանր է, այլ չոր, գրեթե փոշոտ՝ ինչպես տաք օդը թեյարանում։ Եվ հենց այստեղ է այն կտրուկ հեռանում դասական «ծովային» պատմություններից։ Ոչ մի ակվատիկա, ընդհանրապես։ Ծովն այստեղ ավելի շատ փիլիսոփայական է։
Սրտում շատ գեղեցիկ թեյ է։ Ոչ քաղցր, ոչ կաթնային, ոչ էլ գուրմանական։ Մուգ թեյ, մատե, չոր տերևներ, թեթև դառնություն և շատ մեղմ ֆոնային վարդ։ Մի պահ թանկարժեք սպայի զգացողություն է ստեղծվում՝ փայտ, տաք գոլորշի և լռություն։
Բազան չոր է՝ փայտային-վետիվերային, տոնկի լոբիներով, որոնք տաք մաշկի զգացողություն են թողնում։ Բույրը ձուլվում է մաշկին, շլեյֆը կարելի է զգալ միայն մաշկին մոտենալով։ Այն առհասարակ հաճոյախոսությունների մասին չէ, այլ՝ վիճակի։
Above the Waves-ն այն օրերի համար է, երբ հոգնել ես «ճչացող» բույրերից, քաղցրությունից, «աղմուկից», և ուզում ես բուրել «թանկ, հանգիստ և մի փոքր հեռացած»
Այսպես է նկարագրում վերջերս մեր տեսականին համալրած Above the Waves բույրը PARFUMWOMAN ՏԳ ալիքի հեղինակ Յուլիան
💄 Հունգարական nerds. Բրենդի շուրթերի բալզամները փորձե՞լ եք․ եթե դեռ ոչ, ապա իմացեք՝ դրանց հակատարիքային բանաձևը ներառում է 2% Matrixyl® Synthe’6® պեպտիդը և 1% Hyacolor հիալուրոնաթթուն՝ մաշկի խոնավացման արդյունքում ապահովելով շուրթերի ծավալի տեսանելի մեծացում և մանր կնճիռների հարթեցում
Հարստացված բաբասուի, շիի և մանգոյի կորիզի յուղերով՝ բալզամները շուրթերին ոչ միայն տեսանելի ծավալ են հաղորդում, այլև պաշտպանում և վերականգնում են նուրբ մաշկը
Բացի այդ, դրանք հիանալի այլընտրանք են ոչ բոլորին հասանելի RHODE բալզամներին․․․ պարզապես փորձեք, ու ինքներդ կհամոզվեք~
Հասանելի են վարդագույն նուրբ երանգով և անգույն տարբերակով
// 7700 դրամ
25/03/2026
Վարագույրն իջնում է, լսվում են ծափահարություններ․․․ Վերջին ակտը նշանավորում է անմոռանալի իրադարձության ավարտը՝ զգացմունքներով լի մի պահ
Ոգեշնչված Բեռլինի կուլտային բեմերով, որտեղ ավանգարդը բախվում է դասական էլեգանտությանը, իսկ կիրքը՝ անսահման կրեատիվությանը, J.F. Schwarzlose-ը ստեղծել է FINALE-ը՝ պարուրող մի բույր, որն իրենից հետո երկարատև շլեյֆ է թողնում՝ շքեղ, ջերմացնող և գերող․․․ շշմեցնող ավարտ՝ էյֆորիկ և կայուն
1914-ին ներկայացված որպես «նրբաճաշակ ազատության ֆանտաստիկ բույր»՝ FINALE-ը մարմնավորում էր ուժը, երևակայությունն ու հեռատես ոգին․ Այսօր այն փայլով վերադառնում է բեմ՝ բազմազգայական և ինքնավստահ
// 19,000 դրամ` 10 մլ, 59,500 դրամ` 50 մլ
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
83 Teryan Str
Yerevan
0010
Opening Hours
| Monday | 10:00 - 21:00 |
| Tuesday | 10:00 - 21:00 |
| Wednesday | 10:00 - 21:00 |
| Thursday | 10:00 - 21:00 |
| Friday | 10:00 - 21:00 |
| Saturday | 10:00 - 21:00 |
| Sunday | 10:00 - 21:00 |