Seven Stars Spa

Seven Stars Spa

Share

We offer an unrivalled approach to bespoke treatments and innovative skincare

04/09/2026

🤩 WOW Shape՝ մոդելավորող, նորարարական խնամք Germaine de Capuccini ապրանքանիշից։

Պրոցեդուրայի հիմքում ընկած է նորարարական VACUUM-PACKED տեխնիկան, որը համադրվում է բուսական էքստրակտների, ջրիմուռների, կոֆեինի, ինչպես նաև տաքացնող և սառեցնող ակտիվ բաղադրիչների համալիրի հետ։

WOW SHAPE-ը նպաստում է մարմնի ուրվագծի հստակեցմանը և ծավալների նվազեցմանը, օգնում է պայքարել հեղուկի կուտակման ու այտուցվածության դեմ, խթանում է արյան և ավշային շրջանառությունը, նվազեցնում ցելյուլիտի տեսանելիությունը և բարելավում մաշկի հարթությունն ու առաձգականությունը՝ հաղորդելով ավելի ձիգ և խնամված տեսք։ Այն հատկապես հարմար է նստակյաց կենսակերպ ունեցող մարդկանց համար, երբ հաճախ նկատվում է ոտքերի ծանրության և այտուցվածության զգացում։

✨WOW SHAPE VACUUM FLASH 70.000 դրամ
2 ինտենսիվ պրոցեդուրա՝ 48–72 ժամ ընդմիջումով։
Նախատեսված է արագ և ինտենսիվ խնամքի համար։ 🔥 2 այցի ընթացքում հնարավոր է նիհարել մինչև 7սմ։

✨WOW SHAPE VACUUM GLOBAL 240.000 դրամ
8 պրոցեդուրա՝ շաբաթական 2 անգամ։
Համակարգված ծրագիր՝ մարմնի ուրվագծի, մաշկի հարթության և ցելյուլիտի նվազման համար։ 🔥 8 այցի ընթացքում հնարավոր է նիհարել մինչև 20սմ։

📞 Ձեր այցի ամրագրման և այլ մանրամասների համար կարող եք գրել էջին կամ զանգահարել 095368828:

31/08/2026

🇮🇹 Seven Stars Spa կենտրոնում ներկայացված է իտալական Faby պրոֆեսիոնալ ծածկույթների ապրանքանիշը՝ գույների լայն և բազմազան ընտրանիով՝ յուրաքանչյուր ճաշակի ու տրամադրության համար։
🔝 Մեր հմուտ մասնագետի պրոֆեսիոնալ աշխատանքը, բարձրորակ նյութերն ու հարմարավետության բարձր ստանդարտները համադրվում են՝ Ձեզ համար գեղեցիկ, հաճելի և լիարժեք խնամքի փորձառություն ստեղծելու համար։
📞 Գրանցվեք ոտնահարդարման զանգահարելով 095368828 կամ գրելով էջին։

29/08/2026

☀️Արևի ճառագայթները ոչ միայն այրվածքների, այլև վաղաժամ ծերացման, պիգմենտացիայի և մաշկի էլաստիկության կորստի հիմնական պատճառներից են։ Այդ պատճառով SPF-ը պետք է լինի ձեր ամենօրյա խնամքի անբաժանելի մասը՝ տարվա ցանկացած եղանակին։
⛱️Վստահեք Ձեր մաշկի պաշտպանությունը Germaine de Capuccini TimExpert Sun շարքին։
✨Այս շարքի լավագույն միջոցները կարող եք ձեռք բերել Seven Stars Spa կենտրոնում։
🤩3 SPF միջոց գնելու դեպքում գործում է 30% զեղչ։
📞 095 36 88 28

27/08/2026

🐚Ֆրանսիական Thalion ապրանքանիշի Ocean Secrets պրեմիում anti-age խնամքը համադրում է ծովային ակտիվ բաղադրիչներն ու մոդելավորող տեխնիկան՝ մաշկը դարձնելով ավելի ձիգ, հարթ և թարմ։
✨Տեսանելի լիֆթինգ, հստակ ուրվագիծ և առողջ փայլ արդեն առաջին այցից հետո։
✨Seven Stars Spa կենտրոնը հանդիսանում է Thalion ապրանքանիշի միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։
🔝Գրանցվեք խնամքին որակավորված բժիշկ-կոսմետոլոգների մոտ զանգահարելով 095368828 կամ գրելով էջին։

26/07/2026

☀️ Արևապաշտպանը գեղեցկության ամենակարևոր քայլերից մեկն է։
Germaine de Capuccini TIMEXPERT SUN շարքը համատեղում է բարձրակարգ արևապաշտպանությունն ու հակատարիքային խնամքը՝ ապահովելով լայն սպեկտրի պաշտպանություն UVA, UVB, ինֆրակարմիր և կապույտ լույսի ազդեցությունից։

✨ TIMEXPERT SUN Anti-Sand Protective Milk SPF50
Մարմնի և դեմքի համար նախատեսված թեթև, ջրակայուն արևապաշտպան կաթ, որը արագ ներծծվում է և չի թողնում յուղոտ հետքեր։ Anti-Sand տեխնոլոգիան կանխում է ավազի կպչելը մաշկին՝ ապահովելով առավելագույն հարմարավետություն նույնիսկ լողափում։
✨ TIMEXPERT SUN Anti-Aging Protective Fluid SPF50
Դեմքի համար նախատեսված գերթեթև ֆլյուիդ, որն ապահովում է բարձր SPF50 պաշտպանություն՝ միաժամանակ պայքարելով արևի ազդեցությամբ առաջացող կնճիռների և պիգմենտային բծերի դեմ։ Հակաօքսիդանտ և հակաաղտոտող բանաձևը օգնում է պահպանել մաշկի երիտասարդությունն ու բնական փայլը՝ առանց ծանրության զգացողության։

⛱️ Վայելեք արևը վստահելով ձեր մաշկի պաշտպանությունը Germaine de Capuccini TIMEXPERT SUN շարքին։

✨Այս շարքի լավագույն միջոցները կարող եք ձեռք բերել Seven Stars Spa կենտրոնում։
🤩3 SPF միջոց գնելու դեպքում գործում է 30% զեղչ։
📞 095 36 88 28

22/06/2026

⌛️Ժամանակը, սթրեսը և հոգնածությունը փոխում են մաշկը, բայց ճիշտ խնամքը կարող է փոխել ամեն ինչ։

Germaine de Capuccini ապրանքանիշի SRNS շարքը ստեղծված է մաշկի խորը վերականգնման և տարիքային փոփոխությունների դեմ արդյունավետ պայքարի համար։ Նորարարական ակտիվ բաղադրիչները օգնում են վերականգնել մաշկի խտությունը, հարթեցնել կնճիռները և վերադարձնել առողջ փայլն ու առաձգականությունը։

Այս շարքի խնամքն ապահովում է ավելի ձիգ, հարթ և տեսանելիորեն երիտասարդ մաշկ։

✨ Ինտենսիվ anti-age խնամք
✨ Խորը սնուցում և վերականգնում
✨ Ավելի հարթ և առաձգական մաշկ
✨ Փայլ, թարմություն և շքեղ խնամքի զգացողություն

Ձեռք բերեք Germaine de Capuccini ապրանքանիշի խնամքի լավագույն միջոցները բացառապես Seven Stars Spa կենտրոնում։
📞 095 36 88 28

Photos from Seven Stars Spa's post 08/06/2026

🌊 Thalion-ը ծովի էներգիայի, ֆրանսիական նրբաճաշակության և ժամանակակից կոսմետոլոգիայի կատարյալ միաձուլումն է։

🪸 Ծովային հանքանյութերով, ջրիմուռների արժեքավոր էքստրակտներով և ակտիվ բաղադրիչներով հարստացված խնամքները խորը սնուցում, վերականգնում և թարմություն են հաղորդում մաշկին՝ վերադարձնելով նրա բնական փայլն ու հարթությունը։

🧪 Յուրաքանչյուր պրոցեդուրա ոչ միայն տեսանելի արդյունք է ապահովում, այլ նաև վերածվում է լիարժեք հանգստի և վերականգնման յուրահատուկ արարողության։

🤍Thalion ապրանքանիշի Հայաստանյան միակ պաշտոնական գործընկերը Seven Stars Spa կենտրոնն է։
📞095 36 88 28

03/06/2026

✨ Բացահայտեք Ձեր մաշկի իրական կարիքները Germaine de Capuccini-ի նորարարական դեմքի սկանների օգնությամբ։

Այս նորարարական սկանավորումը հնարավորություն է տալիս տեսնել այն, ինչ անհնար է նկատել անզեն աչքով՝ մաշկի խոնավության մակարդակը, թաքնված պիգմենտացիան, զգայունությունը, ծակոտիների վիճակը և տարիքային առաջին փոփոխությունները։

Ստացված տվյալների հիման վրա սարքն ընտրում է հենց Ձեր մաշկին համապատասխան խնամքի շարքերը ու ընթացակարգերը։

Այս դեպքում սարքն առաջարկեց TimExpert Hydraluronic խորը խոնավացնող ծրագիրը։

💧Այս խնամքն ինտենսիվորեն հագեցնում է մաշկը խոնավությամբ, պայքարում չորության, հոգնած տեսքի և մանր կնճիռների դեմ՝ վերադարձնելով թարմ և խնամված տեսքը։

✨ Խնամք կատարելու դեպքում սկանավորումն իրականացվում է անվճար։
Գրանցման համար կարող եք գրել էջին կամ զանգահարել 095 36 88 28:

✨Ձեր մաշկն արժանի է պրեմիում խնամքի և պրոֆեսիոնալ մոտեցման։

Want your business to be the top-listed Beauty Salon in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address


5 Pirumyanner, Reebok Sports Club Armenia, 2nd Floor
Yerevan