ArinSkin korean beauty
Կորեական կոսմետիկա Կորեական խնամքի առաջին բազմաբրենդ սրահը Հայաստանում:
22/09/2026
Դիմակներ, որոնք պետք է գոնե 1 անգամ փորձել։ Anua-ի գելային դիմակները կօգնեն մի քանի ժամում վերափոխել մաշկը։
🍑 Դեղձով, նիացինամիդով և կոլագենով դիմակն օգնում է պայծառացնել, երիտասարդացնել ու թարմացնել մաշկը։
🌾 Կորեական բրնձով ու կոլագենով դիմակը հաղորդում է փայլ, խոնավացնում է ու օգնում երիտասարդացնել մաշկը։
🌿Զգայուն կամ խնդրահարույց մաշկի համար հարմար է հանգստացնող բուսական քաղվածքներով և լուծվող կոլագենով դիմակը։
✨Օգտագործեք մաքուր մաշկին՝ որպես խնամքի վերջին քայլ։ Պահեք 3-4 ժամ և հեռացրեք, երբ դառնա թափանցիկ։
Արժեքը՝ 3500 դրամ (1 դիմակը)
15/09/2026
Ճիշտ խնամքի համար ընդամենը հարկավոր է
10 րոպե✨⏱️
Մինչ տարբերություններին անցնելը խոսենք նմանություններից ⬇️
✅Երկուսն էլ ունեն SPF 50 և 50 մլ ծավալ
✅Երկուսն էլ հանգստացնում են ու խոնավացնում
✅Երկուսն էլ չեն թողնում սպիտակ հետք ու տարածվում են շատ հեշտ
Տարբերությունները ⬇️
- Ինչպես նշեցինք, արևապաշտպանների գլխավոր տարբերությունը դրանց տեքստուրաների մեջ է։ Կապույտն ավելի ծորուն է ու ավելի թարմացնող։
- Հաջորդ գլխավոր տարբերությունը բաղադրիչների մեջ է։ Կապույտ տարբերակը պարունակում է բրնձի սերմերի ջուր, պանթենոլ,բրնձի թեփի յուղ, բրնձի ամինաթթուներ,արտիճուկի, կամելիայի,վարսակի քաղվածքներ։ Սպիտակ տեսակը պարունակում է բրնձի,ժենշենի արմատի, կամելիա ծաղկի, կոկոսի էքստրակտներ նիացինամիդ,դդմի, սոյայի, բրնձի ֆերմենտներ։
Այսքանը💚
☝🏻Հիշեցնենք, որ սպիտակ տարբերակի և Round Lab ապրանքանիշի կեչու հյութով հայտնի արևապաշտպանի համեմատությունը կարող եք գտնել մեր էջում՝ « Արևապաշտպաններ» ակտուալ ալբոմում։
07/09/2026
Սիրված գելային դիմակները, որոնք ներծծվում են ու դեմքին անհետանում։
Biodance-ի այս դիմակները գրավել են բոլորի ուշադրությունը։ Վստահ կարելի է ասել, որ չկա խնամքի սիրահար, ով գոնե մեկ անգամ այս դիմակները չի տեսել համացանցում։
Իսկ ո՞րն է դրանց տարբերությունը🤔
💗 Կոլագենի պեպտիդներով դիմակը երիտասարդացնող ազդեցություն ունի, խորը խոնավացնում է, ձգում մաշկը, հաղորդում փայլ։
💛 Դեղինը վիտամին C-ով և նիացինամիդով պայծառացնող դիմակ է։ Խոնավացնում է, հաղորդում փայլ ու պայքարում պիգմենտացիայի դեմ։
💙 Սառցաբեկորների ջրով, կերամիդներով և պանթենոլով դիմակը սնուցում է մաշկը, արագ հանգստացնում ու նույնիսկ սառեցնում։
💚 Ջրիմուռներով և ծովային ջրով դիմակը հանգստացնում է մաշկը, կարգավորում յուղարտադրությունն ու խոնավացնում։
Մոռացանք ասել, որ բոլոր դիմակները հիպոալերգեն են։
✨Չմոռանաք պահպանել, որ չկորցնեք։
Հատուկ մաքրող հեղուկ Dr Althea-ից, որն օգնում է փափկեցնել ճարպային թելիկները և մաքրել մաշկը յուղոց։ Կարող եք օգտագործել բարձր յուղարտադրությամբ հատվածների կամ սև կետերի վրա։ Բրենդը մշակել է հատուկ մեխանիզմ, որն օգնում է հեշտ ու արագ խնամել մաշկը✨
1. Թրջում ենք բարձիկները հեղուկով ու դնում մաքուր մաշկին։
2. Թողեք 15-20 րոպե։
3. Մաքրեք փայտիկի բամբակյա ծայրով, իսկ հատուկ անցքով մասն օգտագործեք մաշկը նուրբ սեղմելու ու փափկած ճարպային թելիկները դուրս սեղմելու համար։
30/08/2026
Տեսնենք ով առաջինը կգուշակի🤭
23/08/2026
Եթե նկատում եք առաջին կնճիռները կամ դրանց դեմ արդեն սկսել եք պայքարել, ուրեմն այսօրվա մեր հրապարակումը շատ կհավանեք։ Երեք միջոց՝ երեքն էլ յուրահատուկ ու շատ նոր մատուցմամբ։
• Փրփուր-շիճուկ երկու ամենահզոր և փորձված հակակնճիռային բաղադրիչներով՝ ռետինոլով և կոլագենով։ Տեքստուրայի հաշվին ավելի լավ է ներծծվում և այո, այն ունի փրփուրի տեսք, բայց համարվում է շիճուկ ։
• Մերսող հարմարանքով քսուք աչքերի շուրջ, որի հրաշագործ գլխիկն օգնում է տոնուսավորել մաշկն ու ապահովել միջոցի թափանցումը դրա ավելի խորը շերտեր։
• 95000 միկրոասեղներ պարունակող շիճուկ, որը նաև պարունակում է կոլագեն և վերականգնող ցենտելլա բույս։ Օգնում է խթանել բաղադրիչների և խնամքի այլ միջոցների խորը թափանցումը, նպաստում է կոլագենի արտադրությանն ու պայքարում է ոչ միայն կնճիռների, այլ նաև մաշկի անհարթության և արտահայտված տեքստուրայի դեմ։
Միակ ընդհանրությունն այն է, որ երեքն էլ պատկանում են կորեական VT Cosmetics-ին որը կորեական շուկայի ամենափորձված և սիրված ապրանքանիշներից մեկն է։
Ժելե է, բայց ոչ ուտելու 🍒
Այս քսուքը հայտնի դարձավ հենց իր տեքստուրայի, հեշտ ներծծվելու և գեղեցիկ փայլ հաղորդելու շնորհիվ։ ԴԵ իսկ խորը խոնավացման և մաշկը երիտասարդացնող ազդեցության հետևում հզոր բաղադրիչների թիմ է կանգնած։
Մաշկը երիտասարդացնող և տարիքային փոփոխությունների դեմ պայքարող կոլագենը, պայծառացնող նիացինամիդը, խոնավության կորուստը կանխող սկվալանը և հակակնճիռային ազդեցությամբ էլաստինն անում են ամեն բան, որպեսզի Ձեր մաշկը դառնա փափուկ ու թարմ✨: Հենց այս քսուքն են օգտագործում բրենդի հայտնի բուստեր սարքերի հետ։
Արժեքը՝ 9500 դրամ
15/08/2026
Ամենապետքական մինի ուղեցույցը շիճուկների սիրահարների համար✨
Եթե միշտ տեսել ես Anua ապրանքանիշի շիճուկները, բայց չես իմացել, թե որն ինչ խնդրի դեմ է պայքարում, ուրեմն արդեն գիտես։ Պահպանիր, որ չկորցնես 💚
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Հյուսիսային պողոտա, Tashir Street Shopping Gallery 69
Yerevan
0033
Opening Hours
| Monday | 10:00 - 22:00 |
| Tuesday | 10:00 - 22:00 |
| Wednesday | 10:00 - 22:00 |
| Thursday | 10:00 - 22:00 |
| Friday | 10:00 - 22:00 |
| Saturday | 10:00 - 22:00 |
| Sunday | 10:00 - 22:00 |
Alerts
Be the first to know and let us send you an email when ArinSkin korean beauty posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.