Arm.epil
Տեղեկատվական մազահեռացման բլոգ։
Ոչ մի տեսակի թանկարժեք սարք չի կարելի համեմատել այսպես խելացի աշխատող մասնագետի գիտելիքի և փորձի հետ։
Սյուզաննան աշխատում է 2 ձեռքի տեխնիկայով։ Աշխատում է արագ, գեղեցիկ, մեղմ և խելացի։
Ինչի շնորհիվ հաճախորդի համար ցավը մեղմ է, գործողությունը արագ։
Վանաձորում ունենք Սյուզաննա, ով աշխատում է սիրուն և խելացի😍😍 ես հպարտանում եմ իմ աշակերտներով։
#վանաձոր #մազահեռացումվանաձոր #ասեղայինմազահեռացում
Կան թեմաներ, որոնց մասին կարելի է երկար խոսել։
Բայց կան թեմաներ, որոնք պետք է տեսնել գործնականում։
Այս սեմինարի ընթացքում մենք համեմատեցինք տարբեր սարքեր՝ ոչ թե գովազդային խոսքերով, այլ իրական աշխատանքի մեջ։
Մասնակիցները տեսան՝
ինչն է փոխվում սարքից սարք,
ինչն է ազդում ցավի վրա,
ինչ է տալիս հարմարությունը,
և որտեղ է սկսվում մասնագետի գիտելիքի դերը։
#ասեղայինմազահեռացում #սեմինար #դասընթացներ #մազահեռացում #ասեղայինմազահեռացմանսարք #электроэпиляция
06/07/2026
Մոտ 50 մասնագետներ մեկ վայրում՝ մեկ կարևոր թեմայի շուրջ:
Ասեղային մազահեռացման սարքեր, դրանց տարբերությունները և իրական գործնական համեմատությունը։
Ինձ համար ամենաարժեքավոր փաստերից մեկն այն էր, որ այս սեմինարը հավաքվեց առանց վճարովի գովազդի։
Մարդիկ միացան վստահությունից, հետաքրքրությունից և այն արժեքից, որը տարիների ընթացքում փորձել եմ փոխանցել մասնագետներին։
Սեմինարի ընթացքում մենք ոչ թե խոսեցինք սարքերի մասին, այլ տեսանք ու փորձեցինք դրանք գործնականում։
Հին սարքերից մինչև ռուսական, միջին դասի և պրեմիում համակարգչային սարքեր՝ մեկ տեղում, մեկ քննարկման մեջ, մեկ նպատակով։
Հասկանալ՝ ինչն է փոխվում սարքից սարք, և ինչն է մնում մասնագետի գիտելիքի վրա։
Իմ գլխավոր միտքը նույնն է`
Սարքը գործիք է, արդյունքը ստեղծում է մասնագետը։
Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին, որ տարիների ընթացքում ձևավորված վստահությունը այսպիսի արդյունք տվեց։
#ասեղայինմազահոռացում #դասընթացներ #սեմինար #մազահեռացում
Ասեղային մազահեռացման ժամանակ ասեղը մազի շուրջ պետք է տեղադրվի մանրամասն հաշվարկով։
Ասեղի հաստությունը, արագությունը, ձեռքը տեղադրելու ուղղությունը, կարգավորումները հաշվարկ անելով։
Այստեղ տեսանյութինմեջ ուղղակի հաստ երկար ասեղ է, որը տեղադրվում է պատահական ուղղությամբ, և մաշկի վերին շերտի հյուսվածքները ունչացնում է։
Սա ոչ էլեկտրոլիզ է, ոչ էլ թերմոլիզ։
Ասեղային մազահեռացման բազմատեսակ սարքեր մեկ սեմինարի ժամանակ։
Մնացել է մի քանի օր
Ինստայում մի հատ էջ կա, որտեղ վաճառում են ֆոտոէպիլյացիայի տնային սարք։ Իբրև թե աշխատում է էլեկտրոէպիլյացիայի նման և կարելի է հղիներին, և սարքը իրենց համար հատուկ են պատրաստում։
Զգույշ եղեք, որովհետև դա հերթական սովորական չինական տնային ֆոտոէպիլյացիայի սարք է։
Ասեղային մազահեռացման սարքերի մասին սեմինար։
Մինչև հունիսի 5-ը նախագրանցումը՝ 7000 դր․
Հունիսի 5-ից հետո՝ 13000 դր․
Սեմինարը նախատեսված է նրանց համար, ովքեր ուզում են ավելի վստահ հասկանալ ասեղային մազահեռացման սարքերը և դրանց կիրառման սկզբունքները։
Գրանցման համար
գրեք՝ «ՍԵՄԻՆԱՐ»
24/05/2026
ՍԵՄԻՆԱՐ
Ասեղային մազահեռացման սարքերի մասին
Եթե ցանկանում եք հասկանալ՝ ինչպես ճիշտ ընտրել, կիրառել և տարբերակել ասեղային մազահեռացման սարքերը, հրավիրում եմ ձեզ մասնակցելու գործնական սեմինարի։
Սեմինարի ընթացքում կխոսենք՝
սարքերի աշխատանքի սկզբունքների մասին։
Տարբեր մոդելների առանձնահատկությունների մասին։
Ճիշտ օգտագործման և անվտանգության մասին։
Գործնական աշխատանքի կարևոր կետերի մասին։
Գործնական կաշխատենք, նկարում նշված, բոլոր սարքերով։
Վայրը՝ VAN BUSINESS CENTER
Նախագրանցման արժեքը մինչև հունիսի 5-ը՝ 7000 դր․
Հունիսի 5-ից հետո՝ 13000 դր․
Տեղերը սահմանափակ են։
Գրանցվելու համար լրացրեք ձևաթուղթը կամ գրեք ինձ անձնական նամակ։
22/05/2026
Լազերը վատ չէ։ Ասեղայինն էլ բոլորի համար չէ։
Մազահեռացման մեջ կարևոր է հասկանալ՝ որ մեթոդը որ խնդրի համար է, ինչ արդյունք եք ուզում, ինչքան ժամանակ և գումար եք պատրաստ ներդնել։
Գրիր մեկնաբանություններում՝ քեզ մոտ ո՞ր հատվածի հարցն է ակտուալ։
Մազերը, որոնք երբեք չեն ենթարկվել մազահեռացման մեթոդների և պահպանում են իրենց բնական վիճակը։
Ունեն իրենց բնական հաստությունը և գույնը։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Yerevan