Dr. Anna Gevorgyan
Օրթոդոնտ, ով քայլում է ձեզ հետ բուժման ողջ ճանապարհին👩⚕️
Ամեն ինչ ճիշտ կծվածքի, բրեկետների մասին և ոչ միայն🦷
Դարձրու՜ ժպիտդ ներդաշնակ
📞041 33 73 07
🪽Դու ՄԻՇՏ լինելու ես իմ պացիենտը…
Յուրաքանչյուր պացիենտ վերջին այցին լսում է այս արտահայտությունն ինձանից։
Ասում եմ ու հաստատում եմ. «բուժման ավարտ» չի նշանակում մեր շփման, երբեմն Ընկերության, կամ իմ՝ որպես բժիշկ լավագույնս անելու պատրաստակամության ավարտ։ Ինձ համար մասնագիտությունս յուրահատուկ է նաև դրանով. դու մարդու հետ անցնում ես ճանապարհ ու չես կարող ինչ-որ կետում ուղղակի «վերջ, ավարտեցինք» ասել ձեր 2, երբեմն էլ 3 և ավելի տարվա պարբերական շփմանը։
👩🏻⚕️ Ինձ համար պացիենտներիցս և ոչ մեկը «հերթական» պացիենտ չի, չէ՜, ես էդպես չեմ ապրում… Եվ գոհություն Աստծուն, որ իմ պացիենտների մե՜ծ մասը դա շատ լավ է հասկանում։
ՀԳ. Սիրում եմ ՁԵԶ (Չքաղաքականացնել 😂)
Պարտադի՞ր է բուժել ատամները բրեկետներ տեղադրելուց առաջ, թե՞ ոչ 🦷
Ամենահաճախ տրվող հարցերից մեկը։
Պարզվում է՝ կա մարդ, ով դանդաղեցնում է օրթոդոնտիկ բուժումդ 🤭
21/09/2026
Լավ աղջիկ ա, ԲԱՅՑ…
Հանդիպել եք, չէ՞ 💃🏻
Մեկնաբանություններում նշեք, թե որ «բայց»-ն եք ամենաշատը լսել 🗣️
🌌 Ի՞նչը կփոխեի ապրածս ~12400 օր երկարությամբ ճանապարհին։
Ազնվորեն ու անկեղծորեն՝ բացարձակապես ոչ մի բան։
Հիմա՝ էս կետում կանգնած, ես հենց էն Աննան եմ, ով եմ՝ շնորհիվ ապրած յուրաքանչյուր վայրկյանի, հաղթահարված ամեն խոչընդոտի և Աստծո շնորհով կատարած ընտրությունների…💫
Առանց անպատեհ ու շինծու համեստության պիտի ասեմ. երջանիկ եմ, որ հենց էն Աննան եմ, ով 5-ամյա Աննայի role model-ը կլիներ (եթե իհարկե 90-ականներին իմանային, թե ինչ է դա)։
Ամենակարևորը, որ ուզում եմ և ջանում (հուսամ՝ նաև հաջողում), միշտ անփոփոխ ու նույնն է.
Ուզում եմ՝ Լինելիությունս զգալի լինի մարդկանց կյանքում ու զգույշ լինեմ մարդկային հոգուն դիպչելու արտոնությունն Ապրելիս🪽
ՀԳ. Տարեդարձս 11 օր առաջ էր, բայց գրառման «մուսան» եկավ այսօր ✍🏻
Քանի որ այս ֆորմատի ինֆորմատիվ կոնտենտը շատ սիրվեց ձեր կողմից, որոշեցի շարունակել բարդ թեմաները ներկայացնել ավելի պարզ, տեսանելի և հետաքրքիր ձևով✨
Վիդեոն՝ MOLAR AI
🤔 Ի՞նչ չկա օրթոդոնտիայում…
Ունիվերսալություն։
1 տարի, 2 տարի, 3 տարի… անհայտ ժամկե՞տ։ Ո՞րն է ճիշտը։
Էրեխեքիս հետ աշխատանքն առանձնահատուկ տեղ ունի ինձ համար 🫠
Հատկապես, երբ գալիս են մտավախություններով, չճանաչելով, զգուշանալով, ու ես գիտեմ՝ հիմա իմ առջև պատասխանատվություն է ոչ միայն իմ, այլև բոլոր բժիշկների մասին ճիշտ կարծիք ձևավորելու և վստահություն շահելու։
Չեմ կարող բառերով նկարագրել, թե ինչ եմ զգում, երբ բուժումը սկսելուց որոշ ժամանակ անց էրեխեքս իրենց ձեռքով պատրաստած նվերներ են ինձ բերում 🥹
Իրենց անկեղծ էության վստահությանն ու սիրուն արժանանալն ինձ համար շա՜տ ավելի կարևոր ու անփոխարինելի է, քան պարզապես հաջողված քեյսը։
🦷 Ֆիքսեցի՞նք բրեկետները, ուրեմն սկսվեց խնամքի «մանրադիտակային» աշխատանքը 🪥
🫧 Չտարվել հաջողությամբ, չընկճվել ձախողումից. պարզ է հնչում, բայց երբեմն տիտանական ջանք պահանջում։
Կյանքն ուրիշ ՈՐԱԿՈՎ է ապրՎում, երբ ինքդ ես «հանդիսատեսդ»։ Երբ չես խաղում, չես թվում, չես ցուցադրում, չես ջանում տպավորել կամ սեփական արժեքն այլոց աչքերում փնտրել։ Գիտես՝ հարափոփոխ իրականության մեջ դու քեզ ունես, ու էդ փոխհարաբերության ներդաշնակությունից կարևոր ոչինչ աշխարհում չկա ու չի եղել։
Ձևակերպում ունեմ, որ շա՜տ լավ է ինձ նկարագրում. ես ԴԵՊԻ ՆԵՐՍ եմ ապրում։ Ու սա բնավ չի նշանակում «ինձ համար, դեպի ինձ, հանուն իմ շահերի…», չէ՜։ Ես իմ ամենախիստ քննադատն եմ, ամենաապրումակցող զրուցակիցը, ամենահավատարիմ ընկերը… Ու ամենապահանջկոտ հետևորդը 🧐
Երբ դու քեզ հետ ես հաշտ ու ներդաշնակ, չես ջանում որևէ մեկին որևէ բան ապացուցել / ցույց տալ / հասկացնել / տպավորել։ ԿյանքԴ ես ապրում սեփական հաճախականությամբ ու նրանք, ովքեր «բռնում են» ալիքիդ հաճախականությունը, ինքնաբերաբար գալիս են քո կյանք։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Yerevan
Opening Hours
| Monday | 09:00 - 20:00 |
| Tuesday | 09:00 - 20:00 |
| Wednesday | 09:00 - 20:00 |
| Thursday | 09:00 - 20:00 |
| Friday | 09:00 - 20:00 |
| Saturday | 09:00 - 20:00 |
Alerts
Be the first to know and let us send you an email when Dr. Anna Gevorgyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.