Your Cosmetolog
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Your Cosmetolog, Health/Beauty, Yerevan.
16/12/2022
💉 Հարգելի՛ պացիենտներ.
Ցանկանում եմ տեղեկացնել, որ այսուհետ այլևս չեմ աշխատելու այլ մասնագետի կողմից ներարկված շուրթերի վրա ❌
📍 Թումանյան 10
📱 +37495335593
#բոտեքս
19/05/2022
Սիրելի հաճախորդներ. սիրով տեղեկացնում եմ, որ այսուհետ մեզ մոտ գործելու է Rocket Line վճարման համակարգ 💗👇🏻
Rocket Line-ը Buy Now, Pay Later վճարման ձևաչափն է, որը ներդրել են IDBank-ն ու Իդրամը։ Սա այն կանաչ գիծն է, որի սահմաններում ընկերությունների հաճախորդները կարող են կատարել պրոցեդուրաներ, իսկ դրանց դիմաց վճարել մինչև 6 ամսվա ընթացքում 💗
17/05/2022
Մաշկի խնամքն ամռանը 👇🏻
Ամռանը մեր մաշկն առանձնահատուկ խնամք է պահանջում 💆🏻♀️
Արևը, փոշին, հողը և ծովի աղը կարող են վնասել դեմքի նուրբ մաշկային ծածկույթը: Այդ պատճառով ամռան ամիսներին պետք է էլ ավելի ուշադիր լինել մաշկի նկատմամբ ❗️
🧖♀️Առաջին հերթին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մաշկի մաքրմանը։ Առավոտյան և երեկոյան հարկ է դեմքի մաշկը մաքրել փրփուրով կամ կոսմետիկական կաթով (молочко):
Յուղոտ մաշկի համար անհրաժեշտ է օգտագործել սպիրտ պարունակող տոնիկներ, իսկ չոր մաշկը լավ կլինի մաքրել դեղաբույսերի` երիցուկի, եղեսպակի, լորենու ծաղիկի թուրմերով:
Իսկ մաշկի անհրաժեշտ խոնավությունը պահպանելու, դեմքը թարմացնելու համար կարելի է միշտ ձեռքի տակ թերմալ ջուր պահել ու երբեմն թարմացնել դեմքը:
👄 Առանձնահատուկ պաշտպանության կարիք ունեն շուրթերը:
Որպեսզի շուրթերը պաշտպանեք արևի բացասական ազդեցությունից, անհրաժեշտ է օգտագործել շուրթերի համար նախատեսված հատուկ բալզամ, ինչպես նաև շրթներկ, որը պարունակի վիտամիններ, ճարպեր, խոնավեցուցիչներ:
14/05/2022
Դեմքի մաշկը մշտական խնամք է պահանջում 👇🏻
Առողջ մաշկ ունենալու համար հարկավոր չէ պարբերաբար այցելել մասնագիտացված սրահներ:
Տան պայմաններում ևս հնարավոր է խնամել մաշկը, ի վերջո ճիշտ տնային խնամքը մաշկի որակի և առողջության վրա ազդող հիմնական կետերից մեկն է ❗️
Հետևաբար, դա չի կարելի անտեսել:
Այժմ կներկայացնեմ տնային խնամքի հիմնական միջոցները👇🏻
1️⃣ Լվացվելու գել կամ փրփուր🧴
Մաքրում և հեռացնում է մաշկի մահացած մասնիկները, փոշին, մանրէները և մի շարք այլ վնասակար տարրեր:
2️⃣ Տոնիկ
Վերականգնում է մաշկի pH-ը.
Շատերն անտեսում են սա, բայց հենց տոնիկի օգնությամբ են լուծվում մաշկի չորության կամ ավելորդ յուղայնության հետ կապված խնդիրները☝🏻
3️⃣ Կրեմ
Խոնավեցնում և սնուցում է մաշկը.
Տնային խնամքի ժամանակ ցանկալի է ունենալ 2 տեսակի կրեմային քսուք՝ գիշերային և ցերեկային։
Քանի որ դրանք բաղադրությամբ և էֆֆեկտիվությամբ տարբեր են:
Այս արտահայտությունը շատ հաճախ եմ ասում, բայց էլի կասեմ😅
Տնային խնամքի համար նախատեսված կոսմետիկան պետք է լինի ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ☝🏻
Շատերը կարծում են, որ պրոֆեսիոնալ կոսմետիկան չափազանց թանկ է, և վերջիններս չեն կարող իրենց թույլ տալ ձեռք բերել դրանք:
Բայց կան բյուջետային և իսկապես արդյունավետ միջոցներ, որոնք կօգնեն ձեր մաշկին լինել խնամված և առողջ ✅
12/05/2022
Այսօր ուզում եմ խոսել ինձ համար շատ կարևոր մի թեմայի շուրջ ❗️
⠀
Վերջերս հաճախ եմ հանդիպում դեպքերի, երբ մի մասնագետը փնովում է մեկ այլ մասնագետի կատարած աշխատանքը, կամ, որ ամենավատն է՝ պացիենտների մոտ փորձում վատաբանել իր կոլեգային և վերջինիս մասնագիտական հմտությունները:
Բժշկության մեջ կա մի շատ կարևոր տերմին, որ կոչվում է՝
«Բժշկական էթիկա».
Մասնագետը չպետք է գնահատական տա իր գործընկերների աշխատանքին, այլ անհրաժեշտության դեպքում ցուցաբերի իր օգնությունը՝ ըստ իր մասնագիտական իրավասության։
❗Միայն համապատասխան բժշկական հետազոտությունը կարող է գնահատել մասնագետի աշխատանքը:
Այսինքն, եթե Ձեր կոսմետոլոգը Ձեզ մոտ վատաբանում է մեկ այլ կոսմետոլոգի աշխատանք, ապա երկրորդ անգամ իր մոտ մի վերադարձեք, քանի որ վերջինս չի տիրապետում բժշկական էթիկայի նորմերին 🙈😊
-------------
Գիտե՞ք, թե որքան տխուր է երբեմն կարդալ, լսել կամ գործնականում տեսնել, որ մեր՝ կոլեգաներիս միջև գնալով կորում է միմյանց հանդեպ հարգանքը:
Մեղադրել կարող ես շրջապատում, ժամանակին, պետությանն ու իշխանություններին, բուժհաստատությունների տնօրինությանը, ԲԱՅՑ քանի դեռ մենք չսկսենք իրար իրար վերաբերվել հավասարը հավասարին, հաստատ ապրելն ու աշխատելը մեզ համար հեշտ չի լինի։
Մենք ինքներս ենք դժվարացնում մեր կյանքը: Ինչո՞ւ չենք կարող ապրել և աշխատել հաշտությամբ, ուրախությամբ, այլ ոչ թե հավերժական լարվածության ու անհանգստության մեջ։
Ես հասկանում եմ, որ սա ամենաբարդ և պատասխանատու մասնագիտությունն է, բայց ես խոսում եմ միջանձնային հարաբերությունների մասին։
Ես հարգում եմ բոլորիդ, իմ սիրելի կոլեգաներ, որովհետև ձեզնից յուրաքանչյուրը ԼԱՎ է անում իր գործն ու երկարացնում, փրկում կամ գեղեցկացնում ԿՅԱՆՔԵՐ, տալիս ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ։
Մենք ահռելի մեծ գործ ենք անում, ես հպարտ եմ և գնահատում եմ բոլորիդ։ Միշտ պատրաստ եմ ձեզանից յուրաքանչյուրին օգնել խոսքով և գործով, քանի որ մենք կրում ենք նույն ԲԺՇԿԻ կոչումը։
Խոսքս ուզում եմ ավարտել Աստվածաշնչյան ոսկե կանոնով .
«Այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց» :
04/05/2022
ՊԼԱԶՄՈԹԵՐԱՊԻԱ💉🩸
Ներարկային մեթոդներից է, որը լայնորեն կիրառվում է մաշկաբանության, էսթետիկ և բժշկության այլ բնագավառներում, որի ժամանակ կիրառվում է այցելուի արյան թրոմբոցիտներով հարուստ աուտոլոգիական շիճուկը:
Պլազմոթերապիան չունի տարիքային սահմանափակումներ, չունի վարակելու վտանգ և չի կարող առաջացնել ալերգիա: Այն համադրվում է բուժման ցանկացած այլ մեթոդի հետ:
Պլազմոթերապիան կատարվում է 👇🏻
✅մաշկի երիտասարդեցման համար
✅ակնեից մնացած սպիերի դեպքում
✅մաշկի չորության դեպքում
✅մազաթափության դեպքում
✅պիգմենտացիայից ազատվելու համար
✅անհարթ մաշկի դեպքում
Մանրամասների համար գրել անձնական նամակ 📥
05/04/2022
💕🌸🌷
05/04/2022
Конкуренция подобна чаю в пакетиках: чем дольше вы её игнорируете, тем сильнее сгущается атмосфера….💕😎
04/04/2022
Конкуренция подобна чаю в пакетиках: чем дольше вы её игнорируете, тем сильнее сгущается атмосфера…
04/04/2022
Вот такая идеальная работа 👄
💉1 мл Juvederm
❌без синяков
👌чёткий контур
😎плоские , сочные
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Yerevan