Luiza_Nails

Luiza_Nails

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Luiza_Nails, Beauty Salon, Ք. Մասիս Հերացու 11/3, Masis.

21/06/2025
28/08/2024

Ինչու՞ են եղունգների վրա սպիտակ «բծեր» առաջանում:

Հավանաբար բոլորդ էլ ինչ որ պահի հանդիպած կլինեք ձեր եղունգների վրա այդ սպիտակ բծերը: Այս երևույթն անվանում են լեյկոնիխիա:

Եկեք վերանայենք հնարավոր պատճառները:

❗️Եղունգի տրավմատիկ բծերը կետային են (հազվադեպ` գծավոր) կարող են հանդիպել եղունգի ցանկացած հատվածում:

❗️Ոչ բալանսավորված սնունդ, հաճախ` դիետաներ: Բծերը զուգավոր են և հորիզոնական:

❗️Թերվիտամինոզ. բծերը հանդիպում են գրեթե բոլոր եղունգների վրա, զուգակցվում է նրբամաշկի և մաշկի չորությամբ:

❗️Սրտի անբավարարության. բազմակի կամ եզակի բծեր` զուգակցվում են եղունգապնակի կապտությամբ:

❗️Սթրես, դեպրեսիա. եղունգի կենտրոնում առաջացած մեծ սպիտակ բիծ` վերանում է երբ եղունգը աճում է:

❗️Եղունգի սնկային ախտահարումներ. սպիտակ բիծ եղունգի որոշակի հատվածում, զուգակցվում է եղունգի դեղնությամբ, շերտազատմամբ կամ գերկոպտությամբ, ի հայտ է գալիս տհաճ հոտ:

Հոգ տարեք ձեր և ձեր եղունգների մասին:

Սիրով ձեր` Լուիզա նեիլ

07/05/2024

Ինչպես ունենալ առողջ ու խնամված եղունգներ և խուսափել եղունգների տարատեսակ «հիվանդություններից»

Հետևիր այս մի քանի պարզ քայլին և կունենաս առողջ, խնամված և գեղեցիկ ոտքեր և եղունգներ:

✅Սիստեմատիկ խնամիր եղունգներդ: Կարևոր է, որ մշտապես խնամեք եղունգները, հենց այս կերպ կհասնեք արդյունքի:

✅Օգտագործիր խոնավեցնող քսուքներ:
Պարտադիր խոնավեցրեք ոտքերը, հատկապես տարվա շոգ երանակին:

✅Հետևիր եղունգներիդ երկարությանը:
Ոտքերի երկար եղունգները կարող են դառնալ ներաճման և մի շարք այլ խմդիրների պատճառ:

Հոգ տարեք ձեր և ձեր եղունգների մասին:

Սիրով ձեր Լուիզա նեիլ:

04/05/2024

Նրբություն և շքեղության հիանալի համադրություն 🤍

Ձեր` Լուիզա նեիլ

02/05/2024

Լամպը և դրա պատճառած վնասները:

Հաճախ ձեր կողմից լսում եմ հետևյալ հարցը. «Կարո՞ղ է գել լաքի լեդ լամպը վնաս հասցնել առողջությանս»:

Գիտական հետազոտությունները պարզել են, որ UV լամպերը բացարձակ անվնաս են մարդու օրգանիզմի համար:

🌸 Ցանկացած տեսակի UV լամպի ճառագայթում մի քանի անգամ պակաս վնաս է, քան արևի ճառագայթումը:

🌸 Ավտոմեքենա վարելիս մարդու ձեռքերը տասն անգամ ավելի շատ են UV ճառագայթի հետ առնչվում, քան մատները հարդարելիս:

🌸 Հետևաբար, մի կողմ դրեք բոլոր տարակուսանքները և գրանցվեք եղունգների հարդարման և եղեք անհոգ, քանի որ լամպը ոչ մի վնաս չի հասցնի ձեր առողջությանը:

Իսկ դուք վախենու՞մ եք լամպի ճառագայթումից:

Սիրով ձեր` Լուիզա նեիլ 🤍

01/05/2024

Ներաճած եղունգներ

Մաս 1

Ամառն արդեն մոտ է, հետևաբար ճիշտ ժամանակն է զբաղվել ոտքերի խնամքով:
Սակայն նաև ժանանակն է առերեսվելու ներաճած եղունգների խնդրի հետ:

Ներաճած եղունգն իրենից ներկայացնում է եղունգի պնակի ծայրերի դեֆորմացիա և ճկում, որի արդյունքում եղունգը սկսում է հարեղունգային մաշկի մեջ ներաճել:

Ներաճած եղունգի հարեղունգային հյուսվածքին բնորոշ է.

❕այտուցվածություն
❕բորբոքում
❕ցավ
❕վարակ
❕թարախ

Միացի´ր էջին, որ միասին բացահայտենք առողջ եղունգների գրավականը:

Ձեր սրտի մատնահարդար

28/04/2024

🌸Ստեղծենք գարնանային տրամադրությու միասին:

Գրանցվելու համար գրիր DM 📩

Սիրով սպասում եմ քեզ մեր լուսավոր սրահում:

#մատնահարդարում #մատնահարդար

20/04/2024

🌸Անկախ տարվա եղանակից ֆրենչը մշտապես լավագույն տարբերակն է:

Գրանցվելու համար գրիր DM 📩

Սիրով սպասում եմ քեզ մեր լուսավոր սրահում:

#մատնահարդարում #մատնահարդար

12/04/2024

🌸Մեր սրահում տիրում է գարնանային տրամադրություն:

🌸Ջերմ տրամադրությունն ընդգծիր նույնքան ջերմ գույներով:

Գրանցվելու համար գրիր DM 📩

Սիրով սպասում եմ քեզ մեր լուսավոր սրահում:

#մատնահարդարում #մատնահարդար

22/03/2024

Չես՞ գալիս քեզ էլ կախարդեմ: 😍

Սիրով սպասում եմ բոլորիդ:

Գրանցվելու համար գրիր DM 📩

#մատնահարդարում #մատնահարդար

19/03/2024

Ամեն ինչ այդքան սիրելի «ֆրենչ» հարդարման մասին.

Ֆրենչը հայտնի Ֆրանսիական հարդարում է, որը ի հայտ է եկել ավելի քան երեք տասնամյակ առաջ:

Ֆրենչը ամենևին էլ ռոմանտիկ ֆրանսիացիների հորինվածքը չէ:
Այս պարզ, բայց միառժամանակ շքեղ դիզայնը ստեղծել է Ջեֆ Փինքի կողմից, երբ ռեժիսորներից մեկը վերջինիս բողոքում է, որ ֆիլմի զանազան դրվագների պատճառով դերասանուհիները ստիպված են լինում օրվա մեջ մի քանի անգամ փոխել եղունգների հարդարումը:
Եվ այդ ժամանակ լաքերի հայտնի ստեղծողը ստեղծում է մի ֆրենչ, որը հիանալի կերպով համարդրվում է բոլոր կերպարների հետ, իսկ կադրում ուղղակի շքեղ տեսք է ունենում:

Գրանցվելու համար գրիր DM 📩
Սիրով սպասում եմ քեզ ինձ մոտ

#մատնահարդարում #մատնահարդար

Want your business to be the top-listed Beauty Salon in Masis?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


Ք. Մասիս Հերացու 11/3
Masis
0801