Arti Tattoo Yerevan

Arti Tattoo Yerevan

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Arti Tattoo Yerevan, Beauty, cosmetic & personal care, Yerevan.

20/08/2026

Բազային դասընթաց՝ պերմանենտ դիմահարդարման մեկ գոտի ✨

Ցանկանո՞ւմ եք սովորել պերմանենտ դիմահարդարման մասնագիտությունը և վստահ սկսել աշխատել։

Սեպտեմբերի 5-ից 10-ը՝ Երևանում, անցկացվում է բազային դասընթաց՝ մեկ գոտի ձեր ընտրությամբ։

🤎 Հոնքեր
💋 Շուրթեր
👁 Կոպեր

Դասընթացը նախատեսված է նաև սկսնակների համար։
Կսովորեք տեսություն, ձեռքի ճիշտ դիրքավորում, տեխնիկա, գունաբանություն և աշխատանք մոդելների վրա։

Ես ցույց եմ տալիս ոչ միայն՝ ինչպես աշխատել ապարատով, այլև բացատրում եմ՝ ինչպես ընտրել ճիշտ գույնը, խորությունը և տեխնիկան՝ յուրաքանչյուր հաճախորդի համար։

🎁 Ապարատը՝ նվեր դասընթացի ընթացքում։

Դասընթացից հետո՝
✔️ վկայական
✔️ գործնական փորձ
✔️ աջակցություն դասընթացից հետո

📍 Երևան
📅 Սեպտեմբերի 5–10
🎓 Մեկ գոտի՝ ձեր ընտրությամբ

Տեղերը սահմանափակ են։

Եթե վաղուց մտածում եք պերմանենտ դիմահարդարում սովորելու մասին, հիմա ճիշտ ժամանակն է սկսելու։

Գրանցվելու համար գրեք Direct՝ «ԴԱՍԸՆԹԱՑ» բառը։

18/08/2026

Ինչո՞ւ պիգմենտը կարող է չպահպանվել մաշկի մեջ։

• Մաշկի անհատական առանձնահատկություններ
• Շատ յուղոտ կամ խիտ մաշկ
• Մաշկի ակտիվ վերականգնում
• Ապաքինման շրջանում սխալ խնամք
• Չափազանց խորը կամ մակերեսային աշխատանք
• Նախկին պերմանենտի առկայություն
• Սպիացած հյուսվածք
• Օրգանիզմի անհատական ռեակցիա
• Հորմոնալ փոփոխություններ
• Սխալ ընտրված տեխնիկա կամ պիգմենտ

Նույն պիգմենտը տարբեր մարդկանց մաշկի վրա կարող է ապաքինվել բոլորովին տարբեր կերպ։

Վերջնական արդյունքը գնահատում ենք միայն ամբողջական ապաքինումից հետո։

18/08/2026

Ինչու՞ է պետք պերմանենտի շտկում։

Շտկումը անհրաժեշտ է, որպեսզի լրացվեն այն հատվածները, որտեղ պիգմենտը մաշկում ամբողջությամբ չի պահպանվել։

Այն օգնում է հավասարեցնել գույնը, ձևը և վերջնական արդյունքը։

Շտկումը պերմանենտի բնական և կարևոր փուլն է։

11/08/2026

#перманентныймакияж #պերմանենտդիմահարդարում

07/08/2026

10 հոնք ես արել ու արդեն որոշել ես ուրիշներին սովորեցնել՞։ Լուրջ՞։

Ահա սա է պերմանենտի ոլորտում ամենազավեշտալի երևույթներից մեկը։

Այսօր մարդը դեռ ինքն է փորձում հասկանալ՝ որտեղ ու ինչպես պահել ձեռքը, իսկ վաղը արդեն վաճառում է «հեղինակային ուսուցում»։

Ինքը չի հասկանում՝ ինչու պիգմենտը կեղտոտ է նստել։
Չի տեսնում աշխատանքի խորությունը։
Չգիտի՝ ինչպես աշխատել տարբեր տեսակի մաշկի հետ։
Չգիտի՝ ինչ անել իր իսկ թույլ տված սխալների դեպքում։

Բայց շատ վստահ ասում է աշակերտներին՝ ինչպես դառնալ պրոֆեսիոնալ։

Կներեք, բայց պրոֆեսիոնալիզմը չի հայտնվում «դասընթաց ստեղծել» կոճակը սեղմելուց հետո։

Չես կարող փոխանցել այն փորձը, որը ինքդ չունես։
Չես կարող սովորեցնել այն, ինչ ինքդ չես հասկանում։
Ու պարզապես «դասավանդող» կոչվելով՝ դասավանդող չես դառնում։

Ես կողմ եմ ուսուցմանը։ Կողմ եմ առողջ մրցակցությանը։ Կողմ եմ ուժեղ վարպետներին։

Բայց եթե ուզում ես ուրիշներին սովորեցնել, նախ ապացուցիր դա քո աշխատանքով։

Ոչ թե Stories-ով։
Ոչ թե սերտիֆիկատով։
Ոչ թե գեղեցիկ «ACADEMY» լոգոյով։

Աշխատանքով։ Արդյունքով։ Գիտելիքով։ Փորձով ու սխալներով, որոնց միջով արդեն անցել ես։

Որովհետև քո դասընթացից հետո աշակերտը գնալու է աշխատելու իրական մարդկանց հետ։

Ու հենց այստեղ արդեն գեղեցիկ խոստումների ժամանակը չի լինում։

Իսկ դուք

05/08/2026

День начинается с кофе, света и любимой работы. 🤍
А дальше — брови, губы, детали и желание сделать каждую работу ещё красивее.
Люблю то, чем занимаюсь. Именно поэтому каждый день — с удовольствием. ✨

04/08/2026

Պերմանենտ դիմահարդարման ուսուցումը՝ շատ պրակտիկա, ճիշտ տեխնիկա և իրական աշխատանք։

Իմ դասընթացների ժամանակ աշակերտուհիները սովորում են, աշխատում են մոդելների վրա ու ստեղծում իրենց փոքրիկ գլուխգործոցները 🤍

Ցանկանո՞ւմ ես սովորել նաև դու։ Գրիր ինձ Direct։

03/08/2026

Հոնքերի պերմանենտը պետք է արվի նուրբ ու զգույշ։

Չափից շատ ճնշումը վնասում է մաշկը և կարող է թողնել ծանր ու կոպիտ արդյունք։

Նուրբ աշխատանքը՝ գեղեցիկ, բնական և մաքուր արդյունքի հիմքն է։ 🤍

📩 Գրանցվելու համար գրեք ինձ Direct-ում։

03/08/2026

Կոպերի մշտական դիմահարդարում՝ ստվերային նրբերանգով ✨ Արժեքը 40։000 դրամ

Նուրբ շեշտադրում, որն ընդգծում է հայացքը՝ առանց կտրուկ գծերի։ Ընդգծում է աչքերի ձևը, հաղորդում խորություն և ամեն օր պահպանում խնամված տեսք՝ առանց ավելորդ ջանքերի։

03/08/2026

Կոպերի մշտական դիմահարդարում՝ ստվերային նրբերանգով ✨ Արժեքը 40։000 դրամ,

Նուրբ շեշտադրում, որն ընդգծում է հայացքը՝ առանց կտրուկ գծերի։ Ընդգծում է աչքերի ձևը, հաղորդում խորություն և ամեն օր պահպանում խնամված տեսք՝ առանց ավելորդ ջանքերի։

Want your business to be the top-listed Beauty Salon in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Website

Address

Yerevan