Dr. Hripsime Safaryan
Բնական արդյունք՝ նուրբ փոփոխություններով
Ինքնավստահություն՝ առանց ավելորդության
📍 Երևան | գրանցման համար 📩
14/09/2026
Շուրթերի մոդելավորում ֆիլլերի միջոցով ։
Նկարը՝ անմիջապես պրոցեդուրայից հետո
💉Ներարկվել է 0,5մլ Replengen deep
13/09/2026
Շրունքային շրջանի և մարիոնետային կնճիռների շտկում ֆիլլերով
11/09/2026
✨ Full Face-ը դեմքն ամբողջությամբ փոխելու մասին չէ։
🎯 Նպատակը ոչ թե «նոր դեմք» ստեղծելն է, այլ՝
նուրբ շտկումների միջոցով պահպանել Ձեր անհատականությունը և ընդգծել բնական գեղեցկությունը։
10/09/2026
Պրոցեդուրայից 3 շաբաթ անց ✔️
09/09/2026
1. Վերականգնման շրջանը անհատական է
Յուրաքանչյուր օրգանիզմ տարբեր կերպ է արձագանքում պրոցեդուրային։ Վերականգնման ընթացքի վրա կարող են ազդել այտուցվելու անհատական հակվածությունը, մաշկի զգայունությունը, կենսակերպը և մի շարք այլ գործոններ։
Այդ պատճառով նույն պրոցեդուրայից հետո երկու մարդու վերականգնման ընթացքը կարող է տարբեր լինել։
2. Հետխնամքը պրոցեդուրայի կարևոր մասն է
Որքան էլ պրոցեդուրան իրականացված լինի պրոֆեսիոնալ, սխալ կամ ոչ պատշաճ հետխնամքը կարող է ազդել վերականգնման ընթացքի և ստացված արդյունքի վրա։
Ճիշտ հետխնամքը նպաստում է այտուցի և բորբոքային արձագանքի նվազեցմանը և օգնում է հյուսվածքներին բնականոն վերականգնվել։
3. Միշտ իմացեք՝ ինչ նյութ է ներարկվում
Տարբեր նյութեր ունեն տարբեր բաղադրություն, ազդեցություն, տևողություն և, ամենակարևորը՝ տարբեր ռիսկեր։
Հետագա պրոցեդուրաների կամ հնարավոր բարդությունների դեպքում մասնագետի համար կարևոր է իմանալ՝ ինչ նյութ է նախկինում ներարկվել, ինչ արտադրողին է այն պատկանում և որտեղ է այն ներարկվել։
Ուշադրություն դարձրեք նաև արտադրանքի օրիգինալությանը և համապատասխան փաստաթղթերին։ Անհայտ ծագման կամ չհաստատված արտադրանքի օգտագործումը կարող է մեծացնել բարդությունների ռիսկը և որոշ դեպքերում պահանջել ավելի լուրջ բժշկական միջամտություն։
Ձեր անվտանգությունը սկսվում է ոչ թե պրոցեդուրայի պահին, այլ ճիշտ տեղեկացված որոշումից։
#տեղեկացվածեղիր
08/09/2026
Ասիմետրիայի շտկումը ևս մեկ օրինակ է, որ շուրթերի ֆիլլերը միայն ծավալի մասին չէ։
Պահպանելով շուրթերի բնական ուրվագիծը՝ շտկվել է ասիմետրիան՝ առանց ավելորդ ծավալի։
08/09/2026
Բարի գալուստ իմ էջ։
Ես բժիշկ-կոսմետոլոգ Հռիփսիմե Սաֆարյանն եմ։
Կրթություն և մասնագիտական ուղի
🎓 2021թ․՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
🎓 2023թ․՝ մասնագիտացում գաստրոէնտերոլոգիայի ոլորտում
🎓 2026թ․՝ մասնագիտական վերապատրաստում կոսմետոլոգիայի ուղղությամբ
Ինձ համար էսթետիկ բժշկությունը դեմքը փոխելու մասին չէ։ Այն բնական գեղեցկությունն ընդգծելու, ներդաշնակությունը պահպանելու և անհատականությունը շեշտելու մասին է։
Յուրաքանչյուր միջամտություն սկսվում է անհատական գնահատումից՝ հաշվի առնելով դեմքի համամասնությունները, առանձնահատկություններն ու Ձեր ցանկությունները։ Նպատակս է ընտրել անհրաժեշտ և նպատակային մոտեցում՝ նուրբ, խնամված և բնական արդյունքի համար։
Մասնագիտական ուղղություններ
• Պլազմոթերապիա
• Մեզոթերապիա
• Բիոռևիտալիզացիա
• Բոտուլինոթերապիա (Botox)
• Ֆիլլերներով շտկումներ
• Լիպոլիտոթերապիա
Աշխատանքային հասցեներ
📍 Սարյան 26/3
📍 Ավան, Դուրյան 1/9
📩 Ցանկանո՞ւմ եք հասկանալ՝ որ միջամտությունն է համապատասխանում հենց Ձեզ։ Գրեք Direct-ում՝ խորհրդատվության և գրանցման համար։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Address
Yerevan
Alerts
Be the first to know and let us send you an email when Dr. Hripsime Safaryan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.